Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09:55-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի, Սևակի, Աբովյան, Եղվարդեցոց փողոցների, Սալորանոց, Արայի թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Leave a comment