40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ Reuters

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ 40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին հատնում է Reuters-ը․ վկայակոչելով LSEG ֆինանսական վերլուծական ընկերության տվյալները՝ նշվում է նավը նավարկում է Մալթայի դրոշի ներքո։

Այս մատակարարումը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վառելիքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջին գործնական քայլն է։

Ռուսաստանը համաձայնել է հանել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները և ավելացնել առաջարկը համաշխարհային շուկայում՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգներ մատակարարումների միջոցով։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին։ Դրանց հիմնական նպատակը վառելիքի գների նվազեցումն է, ինչը լուրջ մարտահրավեր է մնում ԱՄՆ շուկայի համար։ 

Մեկ օր առաջ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր 40 000 տոննա տարողությամբ առաջին լցանավի պատրաստման մասին։ Նա նշել է, որ դրան կհաջորդեն նաև այլ մատակարարումներ։

Leave a comment