Արևմտյան ափին 5 իսրայելցի է վիրավորվել, 2 պաղեստինցի՝ սպանվել (տեսանյութ 18+)

Արևմտյան ափի հարավում կրակոցների հետևանքով հինգ իսրայելցի է վիրավորվել: Բժշկական ծառայությունների տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վիճակում են, իսկ երեքը՝ թեթևից մինչև միջին ծանրության:

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ զինվորները պատասխան կրակ են բացել Հուդայի խաչմերուկի մոտակայքում ու սպանել երկու պաղեստինցու: Ըստ ՊԲ-ի՝ հարձակվողները զինված են եղել M16 ավտոմատով և ատրճանակով:

Հարձակումից հետո իսրայելական զինվորականները մի քանի պաղեստինյան բնակավայրերում տեղադրել են անցակետեր և տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել, այդ թվում՝ Հեբրոն քաղաքի լիակատար փակումը:

Leave a comment