https://arm.sputniknews.ru/20261023/inch-en-nshanakum-datarani-vorvoshumnery-kargalujts-qahananeri-gvortsery-kartshelu-veraberjal-108455564.html
Ի՞նչ են նշանակում դատարանի որոշումները՝ կարգալույծ քահանաների գործերը կարճելու վերաբերյալ
Ի՞նչ են նշանակում դատարանի որոշումները՝ կարգալույծ քահանաների գործերը կարճելու վերաբերյալ
Sputnik Արմենիա
Եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։ 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T11:12+0400
2026-10-23T11:12+0400
2026-10-23T11:12+0400
արա զոհրաբյան
կաթողիկոս
հայ առաքելական եկեղեցի
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105544051_0:56:1280:776_1920x0_80_0_0_a8f813e6a2f06b0b4233228489cc9353.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Դատարանների կայացրած որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է եկեղեցուն վերաբերող գործերով պաշտպանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը։Այսօր հայտնի դարձան Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն այն մասին, որ Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Պաշտպանն ընդգծում է դատարանի վերահաստատումը՝ եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105544051_0:0:1138:853_1920x0_80_0_0_209b16eef7887cf3601e483038fd1573.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա զոհրաբյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, դատարան
արա զոհրաբյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, դատարան
Բաժանորդագրվել
Եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Դատարանների կայացրած որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է եկեղեցուն վերաբերող գործերով պաշտպանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Այսօր հայտնի դարձան Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն այն մասին, որ Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։
«Պետության և եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը»,- գրել է Զոհրաբյանը։
Պաշտպանն ընդգծում է դատարանի վերահաստատումը՝ եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։