«Ազատություն». Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը՝ միաժամանակ չառարկելով, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։
«Նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, մենք շարունակում ենք որոշումներ ընդունել։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին։ Փաստորեն, իրենք արդեն դե ֆակտո դուրս են եկել ՀԱՊԿ-ից», – ասել է Մասադիկովը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: