Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրում է.
«Նախկին ռեժիմի քաղաքական ուժերն իրենց կառավարման ժամանակ ավելի լուրջ էին վերաբերվում քաղհասարակությանը, քան իրենց ընդդիմադիր կուսակցություններին, և ներկայումս էլ ավելի լուրջ են վերաբերվում քաղհասարակությանը, քան ներկա իշխանությանը։
Սա է իրողությունը։
Իսկ ընդհանրապես քաղհասարակության պիտակավորումը կամ արժեզրկումը ժողովրդավարական մտածողության ցուցանիշ չի եղել ու չի կարող լինել։
Քաղհասարակության ինստիտուտները միշտ պատրաստ են եղել ու պատրաստ են համագործակցել ու գործել բացառապես ժողովրդավարական, իրավական, սոցիալական ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կայացման, զարգացման և հզորացման, և ոչ թե որևէ քաղաքական կուսակցության կամ իշխանության շահերի սպասարկման համար։
Զգոնացե՛ք։
Ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան ու սոցիալական պետությունը, հասարակությունը, ըստ այսրոպեական, կարճաժամկետ շահերի, բաժան-բաժան անելու համար ժամանակ, ռեսուրս, հնարավորություն չունենք»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: