«ԱԶ Ալկմար»–ից 4-րդ գնդակը խփել է Մեխ Մերդինկը։
Ի դեպ, հայկական թիմը միայն երկրորդ խաղակեսում է ավելի ակտիվ պահեր ցուցադրել` նիդեռլանդական թիմի համար մի քանի վտանգավոր իրավիճակ ստեղծելով, բայց այդպես էլ խաղի ընթացը փոխել չի կարողացել։
«Արարատ–Արմենիան» կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը և առանց միավորների զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 36-րդ հորիզոնականը։
Նշենք, որ Մանուել Տուլիպայի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 6-ին` հյուրընկալվելով պորտուգալական «Տորենշե»–ին: