https://arm.sputniknews.ru/20261022/rusastany-patrast-e-versksel-erakvoghm-banakcutjunnern-ukrainaji-shurj-putin-108448592.html
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել: 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T23:10+0400
2026-10-22T23:10+0400
2026-10-22T23:12+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
բանակցություններ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108448074_0:0:1280:721_1920x0_80_0_0_61127b5ac129741962a9914a67a25c22.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու, այլ ոչ թե մարտական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:«Վերջնական տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածով մարտական գործողությունները կասեցնելու արդյունքում: Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները նշված նպատակին հասնելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե մենք քննարկենք ապագայում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, ապա, բնականաբար, պետք է խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,-նշել է նա:Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ՌԴ-ն էլ չի ցանկանում ու չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, գիտակցում են կյանքի իրողությունները և կհասկանան, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է ապրել համերաշխ:ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հիմա էլ պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել ուկրաինական հակամարտության շուրջ:«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից՝ այն իմաստով, որ նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Россия готова возобновить трехсторонние переговоры по Украине, заявил Путин в интервью журналисту Павлу Зарубину
Sputnik Արմենիա
Россия готова возобновить трехсторонние переговоры по Украине, заявил Путин в интервью журналисту Павлу Зарубину
2026-10-22T23:10+0400
true
PT0M56S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108448074_76:0:1037:721_1920x0_80_0_0_d1f142d60f472c1a04dedc304713ef9f.jpg.webp
վլադիմիր պուտին, видео, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, տեսանյութեր
վլադիմիր պուտին, видео, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, տեսանյութեր
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն Ուկրաինայի շուրջ՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու, այլ ոչ թե մարտական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վերջնական տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ կարճ ժամանակահատվածով մարտական գործողությունները կասեցնելու արդյունքում: Մենք պատրաստ ենք վերսկսել այդ շփումները նշված նպատակին հասնելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ եթե մենք քննարկենք ապագայում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը, ապա, բնականաբար, պետք է խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին»,-նշել է նա:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ՌԴ-ն էլ չի ցանկանում ու չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ: Իսկ նրանք, ովքեր ձգտում են Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, գիտակցում են կյանքի իրողությունները և կհասկանան, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է ապրել համերաշխ:
«Դա համապատասխանում է նրանց ժողովուրդների շահերին, որովհետև, եթե նայենք նույն Եվրոպայում ընթացող քաղաքական գործընթացներին, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ պատերազմել Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում: Ուզում եմ, որ մեզ լսեն՝ մենք նույնպես չենք ցանկանում, մենք չենք պատրաստվում որևէ տեսակի պատերազմի Եվրոպայի հետ»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան հիմա էլ պատրաստ է պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել ուկրաինական հակամարտության շուրջ:
«Մենք հիմա էլ պատրաստ ենք պայմանավորվել և հանգուցալուծումներ փնտրել այս ծանր, բարդ իրավիճակից՝ այն իմաստով, որ նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։