Եռակողմ հանդիպումների վերսկսում, դիզելային գործարք. ինչ են քննարկել Պուտինն ու Ուիթքոֆը

«Ազատություն». Երեկ էին Վլադիմիր Պուտինն ու Սթիվ Ուիթքոֆը բանակցել Սանկտ Պետերբուրգում: Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնականն հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է վերականգնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպումները:

«Նախագահը Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է, որ սկզբունքորեն պատրաստ ենք հիմնական թեմայի շուրջ վերսկսել եռակողմ բանակցությունները նոյեմբերի 10-ին։ Թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը կոնֆլիկտի ավարտից հետո»,- ասել է Ուշակովը:

Պուտինի օգնականը նշել է, թե կարգավորման գործընթացը մոտենում է ավարտին: «Չգիտեմ, թե որքան մոտ ենք, բայց շարժվում ենք այդ ուղղությամբ», – ասել է նա:
Կողմերը խոսել են նաև ԱՄՆ և համաշխարհային շուկաներ ռուսական դիզվառելիքի մատակարարման մասին, ինչի շուրջ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել էին վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ-ի կողմից ռուսական դիզվառելիքի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացումից հետո այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, ասել է Ուշակովը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment