Հայաստանում աշխատատեղերի թիվը մեկ ամսում աճել է 15 000-ով
2026 թվականի սեպտեմբերին արձանագրվել է աշխատատեղերի հերթական ռեկորդային ցուցանիշը` 845.400 աշխատատեղ: Օգոստոսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 15,000-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
2025թ. սեպտեմբերի համեմատ թիվն ավելացել է 39,751-ով (4.9%), իսկ միջին աշխատավարձն ավելացել է 7%-ով (+28,418 դրամ): 2017թ. նկատմամբ աշխատատեղերն ավելացել են 311,480-ով: