Համբարձում Մաթևոսյանը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է COP17-ի ուղերձները աշխարհի տարբեր լսարաններին հասցնելը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Agence France-Presse, The Guardian, Xinhua և Carbon Brief միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և պատասխանել լրագրողների հարցերին՝ ընդգծելով, որ մեր նպատակն է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները վերածել գործնական քայլերի՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորում և չափելի արդյունքներ։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ համաժողովի օրակարգն ու բնության պահպանության կարևորությունն աշխարհի տարբեր լսարաններին ներկայացնելու համար։

Leave a comment