Քրեական ոստիկանները կալանավորել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ ՆԳՆ

Քրեական ոստիկանները կալանավորել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ ՆԳՆ

 

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

 

Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչահին հափշտակություններ։

 

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա կալանավորվել է։

Leave a comment