«Մի արկղ նյութ էր, բայց մի արկղ նյութ է՝ իմ գնահատմամբ, ոչ մի բանի մասին»․ դատարանը քննում է Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարացնելու հարցը

«Մի արկղ նյութ էր, բայց մի արկղ նյութ է՝ իմ գնահատմամբ, ոչ մի բանի մասին։ Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է տրված՝ կամայական մեկնաբանությամբ»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում է Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը երկուական ամսով երկարացնելու դատախազության միջնորդությունը։ Նախորդ նիստում, միջնորդության քննարկումը հետաձգվեց։

Խոսելով գործի մանրամասների մասին, փաստաբանն ասաց՝ խնդիրը դրված չի դրամական միջոցները որտեղի՞ց, խնդիրը դրված չի, որ այդ փողով առնելու հնարավորություն կար-չկար․ «Այստեղ ինչ-որ շատ բարդ, ինչ-որ չհիմնավորվող՝ ի նկատի ունեմ նյութերով նույնիսկ ոչ միայն հիմնավոր կասկածի, որևէ կասկածի մակարդակով մեր գնահատմամբ չհիմնավորվող, ինչ-որ ենթադրությունների մակարդակով կառավարության որոշումների գնահատական է տրված, ըստ մեղադրանքի՝ որոշակի կառավարության որոշումներ չհամապատասխանում օրենքին։ Մենք չենք տեսնում՝ ինչի չի համապատասխանում, բայց վերջում ավելացված է, որ նախագահն է վավերացրել անձնական շահագրգռվածության պատճառով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment