https://arm.sputniknews.ru/20261022/hhum-otarerkracin-aveli-qan-40-andzi-trafiqingi-e-entarkel-na-kalanavvorvel-e-108438832.html
ՀՀ–ում օտարերկրացին ավելի քան 40 անձի թրաֆիքինգի է ենթարկել. նա կալանավորվել է
ՀՀ–ում օտարերկրացին ավելի քան 40 անձի թրաֆիքինգի է ենթարկել. նա կալանավորվել է
Sputnik Արմենիա
Թրաֆիքինգի ենթարկվող քաղաքացիները հայտնաբերվել են Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի հյուրանոցներից մեկում։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T17:49+0400
2026-10-22T17:49+0400
2026-10-22T17:49+0400
թրաֆիքինգ
հայաստան
կալանք
օտարերկրացի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1987/94/19879434_0:85:1600:985_1920x0_80_0_0_0c195de29dbc9a6e5afd2f3ecc708bc7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ է հայտնաբերվել ՀՀ–ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել 2 օտարերկրացու, ապա վերցրել նրանց անձնագրերը։ Օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան – խմբ.) գտնվող հյուրանոցներից մեկում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։ Պարզվել է նաև, որ այդ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի»,– ասված է հաղորդագրությունում։Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1987/94/19879434_88:0:1512:1068_1920x0_80_0_0_17f76b65cf083316e62a83291ff84016.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրաֆիքինգ, հայաստան, կալանք, օտարերկրացի
թրաֆիքինգ, հայաստան, կալանք, օտարերկրացի
Բաժանորդագրվել
Թրաֆիքինգի ենթարկվող քաղաքացիները հայտնաբերվել են Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի հյուրանոցներից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ է հայտնաբերվել ՀՀ–ում։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել 2 օտարերկրացու, ապա վերցրել նրանց անձնագրերը։ Օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան – խմբ.) գտնվող հյուրանոցներից մեկում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։ Պարզվել է նաև, որ այդ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը կալանավորվել է։