Վարդապետյանն ու Կոբախիձեն քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցությունը

Վարդապետյանն ու Կոբախիձեն քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացմանը և երկու երկրների իրավասու մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կարևորվել է իրավական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության և ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու պատրաստակամության վրա։

Անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարի և միջազգային համագործակցության ուղղություններով համատեղ ջանքերի շարունակական զարգացման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված սերտ հարաբերություններն ու համագործակցության առկա ներուժը կարևոր նախադրյալներ են իրավական ոլորտում գործընկերության հետագա զարգացման համար։

Leave a comment