Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցում ստանալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցում ստանալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը։

Մասնավորապես, սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության և այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։

Սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակները՝ էլեկտրոնային և/կամ թղթային ձևերով, ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվող պահանջները, օտար լեզվով կազմված փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացուցչության և իրավահաջորդության դեպքերում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի շրջանակը։

Leave a comment