Հայաստանից Եվրամիություն արտահանման աճն անկայուն է, ուստի դրա շարունակականության վրա հիմնված կանխատեսումներն անհիմն են։ Այս մասին նշվում է Եվրասիական վարկանիշային գործակալության զեկույցում։
«Եթե 2024-ի համեմատ 2025-ին ԵՄ արտահանումն աճել է, ապա երկու տարվա կտրվածքով այն, ընդհակառակը, նվազում է։ Հետևաբար՝ նման աճի վրա հույս դնելն ու երկարաժամկետ եզրակացությունները առնվազն սպեկույալտիվ են»,- ասված է փաստաթղթում։
Միաժամանակ հետազոտողները նկատում են, որ քաղաքական լարվածության պատճառով դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է, փոխարենն ավելացել են դեպի Բելառուս իրականացվող մատակարարումները։ «Ըստ ամենայնի՝ հայ արտադրողների մի մասն ստիպված է եղել Բելառուսն օգտագործել որպես տարանցիկ օղակ, ինչի հետևանքով ապրանքն ինքնարժեքով թանկացել է, իսկ մրցունակությունը՝ ընկել»,- ընդգծում են հեղինակները։