https://arm.sputniknews.ru/20261022/hutinery-hajtararel-en-saudjan-arabiaji-pashtpanutjan-nakhararutjan-vra-hardzakman-masin-108434330.html
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել նաև Յանբուում գտնվող «Aramco» նավթագազային ընկերության օբյեկտին, Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայաններին: 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T16:40+0400
2026-10-22T16:40+0400
2026-10-22T16:40+0400
սաուդյան արաբիա
հութի
եմեն
հրթիռակոծություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277774_0:89:1600:989_1920x0_80_0_0_525ede5ceef51bb807a71d74acda34c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին:Նրա խոսքով՝ մյուս հարվածներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի արևմտյան Յանբու քաղաքում գտնվող «Aramco» նավթագազային ընկերության օբյեկտին, ինչպես նաև Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայաններին:Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ նախորդ երեկոյան Դամամի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 8 մարդ:Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։
սաուդյան արաբիա
եմեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/1a/88277774_82:0:1519:1078_1920x0_80_0_0_69af03d2ecd93681f36a9454c056cac4.jpg.webp
սաուդյան արաբիա, հութի, եմեն, հրթիռակոծություն
սաուդյան արաբիա, հութի, եմեն, հրթիռակոծություն
Հարվածներ են հասցվել նաև Յանբուում գտնվող «Aramco» նավթագազային ընկերության օբյեկտին, Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայաններին:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին:
«Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ չորս կետային ռազմական գործողություններ։ Դրանցից առաջինն ուղղված էր Էր Ռիադում պաշտպանության նախարարության շենքի դեմ։ Հարվածը ճշգրիտ էր», – «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտնել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ մյուս հարվածներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի արևմտյան Յանբու քաղաքում գտնվող «Aramco» նավթագազային ընկերության օբյեկտին, ինչպես նաև Դամամի և Աբհայի միջազգային օդանավակայաններին:
Սաուդյան Արաբիայի և հութիների միջև հակամարտությունը, որը սառեցված էր 4 տարի, ակտիվ փուլ է մտել հուլիսի կեսերին, երբ սաուդյան ավիացիան հարվածներ հասցրեց Սանայի օդանավակայանին։ Հարվածներն իրականացվել են այն պահին, երբ իրանական ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում հութիների ղեկավարությունը, վայրէջք էր կատարում: Ի պատասխան՝ հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ սպառնալով հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդական նավերի վրա։