Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գրիգոր Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մարդատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: