ԱԽ քարտուղարը ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարևորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հետագա կազմակերպմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։