Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Նիկոլ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմությանը չկարողանան համոզել Սահմանադրության փոփոխության հարցում:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընդդիմության գործընկերներին կփորձենք համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է։ «Սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է: Կփորձենք համոզել, չստացվեց՝ կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ ինքն ունի հանձնառություն և Սահմանադրության փոփոխության, և Խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման։ «Ես կարծում եմ, որ ՀՀ ժողովուրդն ուզում է այս հանձնառությունը տեսնի իրագործված՝ ուրեմն մենք միասին պետք է այդ հանձնառություն իրագործենք։ Եթե ՀՀ ժողովուրդը չի ուզում, որ դա իրագործենք, կարող է պարզվել որ իմ քաղաքական հանձնառությունը սպառաված է»։

«ՓաստԻնֆո»

Leave a comment