Ինչո՞ւ ցմահ չեն ուզել․ պաշտպանը՝ կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջած պատժի մասին

https://arm.sputniknews.ru/20261022/inchu-cmah-chen-uzel-pashtpany-katvoghikvosi-eghbvor-ev-eghbvorvordu-hamar-pahanjats-patzhi-masin-108432062.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/19/99212194_84:0:1416:999_1920x0_80_0_0_ecd19f512b509400ae687b746549155f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, որդի, դատ

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, եղբայր, որդի, դատ

Բաժանորդագրվել

Դատական նիստը հետաձգվեց շուրջ 20 օրով, այն կշարունակվի նոյեմբերի 12-ին։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Պաշտպանական կողմն առաջարկում է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ պայմանական ազատազրկում կիրառել։

Նշենք, որ նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ, ինչի համար դատախազը 3-7 տարի ազատազրկում պահանջում Ներսիսյանների համար։

Այսօր լրացուցիչ դատալսման ժամանակ փաստաբան Սմբատ Մինասյանը մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ նշեց, մասնավորապես՝ Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, ինչպես նաև Համբարձում Ներսիսյանի՝ 3 անչափահաս երեխա ունենալը։

«Պատժի, ըստ էության, կրման դեպքում ընտանիքը կհայտնվի սոցիալական ծանր վիճակում»,- նշեց փաստաբանը։

Պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու՞ է դատախազը 3-7 տարի ազատազրկում պահանջում Ներսիսյանների համար։ Կատակեց՝ իսկ ինչո՞ւ, օրինակ, ցմահ ազատազրկում չի ուզել։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել փաստական տվյալները, դատավոր Գևորգ Մանուկյանը որոշեց հետաձգել դատական նիստը։
Այն կշարունակվի նոյեմբերի 12-ին՝ 15։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Արմավիրի մարզի դատախազ Նարեկ Բարեկյանն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանի համար պահանջեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նշանակված պատժի ժամկետին հաշվանցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի 6 ամիս ժամկետով՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։

Հիշեցնենք նաև` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Մայիսի 7–ին նրանք ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։

Leave a comment