Հայաստանի տնտեսությունում ապոկալիպսիս չի լինելու, ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, խոսելով գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 2019 թվին, 20, 21, 22, 23, 24, 25, 26-ին։ Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ, Հայաստանի տնտեսությունն աճել է և Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել։ Եվ ընդհակառակը, պետք է հարց տանք, էդ ո՞նց ա՝ կողքի Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ ա, իսկ ընդեղ աճեցրած լոլիկը Հայաստանում աճեցրած լոլիկից՝ էժան»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա և լինի մրցունակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան