Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք »,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը հավելեց, որ այս համատեքստում կարևոր է նաև TRIPP նախագծի իրականացումը։

«Իհարկե, մեկը մյուսի հետ կապ չունի, բայց TRIPP նախագիծը մենք հիմա արդեն սկսում ենք»,- ընդգծեց նա։

NEWS.am

Leave a comment