https://arm.sputniknews.ru/20261022/putiny-uitkvofi-mijvocvov-ukrainaji-harcvov-gravvor-arajarkner-chi-pvokhancelkreml-108429382.html
Պուտինը Ուիտկոֆի միջոցով Ուկրաինայի հարցով գրավոր առաջարկներ չի փոխանցել․Կրեմլ
Պուտինը Ուիտկոֆի միջոցով Ուկրաինայի հարցով գրավոր առաջարկներ չի փոխանցել․Կրեմլ
Sputnik Արմենիա
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի բանակցությունները: 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T14:44+0400
2026-10-22T14:44+0400
2026-10-22T14:46+0400
սթիվեն ուիտկոֆ
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ամն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_4aff6ed278e1ab61c0d42e7e7304843d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա նաև նշել է, որ Պուտինն ուկրաինական կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկներ չի փոխանցել Ուիտկոֆին: Կրեմլը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը անտեղի է:Նա հայտնել է, որ Պուտինի ժամանակացույցում Թրամփի հետ խոսակցություն դեռ չկա, սակայն ցանկության դեպքում այն կարող է օպերատիվ համաձայնեցվել:Ինչ վերաբերում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի լսել ոչ մի պաշտոնական հայտարարություն հակամարտության ապաէսկալացումից երկխոսության անցնելու հարցում Եվրոպայի և Ուկրաինայի շահագրգռվածության մասին:
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp
սթիվեն ուիտկոֆ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, ռուսաստան
սթիվեն ուիտկոֆ, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, ռուսաստան
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի բանակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինն ուկրաինական կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկներ չի փոխանցել Ուիտկոֆին: Կրեմլը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը անտեղի է:
«Այստեղ ցանկացած «բարձրախոսային դիվանագիտություն» կամ հատկապես հանդիպակաց առաջարկների հրապարակային քննարկումը կարող է միայն վնասել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հայտնել է, որ Պուտինի ժամանակացույցում Թրամփի հետ խոսակցություն դեռ չկա, սակայն ցանկության դեպքում այն կարող է օպերատիվ համաձայնեցվել:
Ինչ վերաբերում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի լսել ոչ մի պաշտոնական հայտարարություն հակամարտության ապաէսկալացումից երկխոսության անցնելու հարցում Եվրոպայի և Ուկրաինայի շահագրգռվածության մասին: