Սա ավելի է ամրապնդում պաշտպանական մարտավարության հիմքը․ փաստաբանը՝ Սարոյանի գործի մասին

https://arm.sputniknews.ru/20261022/sa-aveli-e-amrapndum-pashtpanakan-martavarutjan-himqy-pastabany-sarvojani-gvortsi-masin-108429059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/13/98989349_139:0:1563:1068_1920x0_80_0_0_1db66f618ba497970b9176a575339a85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դատարան, սամվել ֆարմանյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

դատարան, սամվել ֆարմանյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

22 հոկտեմբերի – Sputnik. Դատավոր Էդգար Հովհաննիսյանի կայացրած վճիռն ավելի է ամրապնդում պաշտպանական մարտավարության հիմքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը

«Իմպերատիվ նման նորմ չկա, որ եթե քաղաքացիական գործը կարճվել է, ապա քրեական գործը ևս կարճվի, բայց, իհարկե, մեր արդեն իսկ ներկայացրած միջնորդությունների համար սա հավելյալ հիմնավոր ապացույց է»,- նշեց «վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով» պաշտպանական խմբի անդամը։

Նա ուշադրություն հրավիրեց այն կարևոր շեշտադրումներին, որոնք դատավորը ներառել է իր վճռում․

թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը կանոնական իրավունք է ու աշխատանքային հարաբերություններով չի կարգավորվում
դատավորն իր վճռում մեջբերել է եպիսկոպոսի ուխտադրության տեքստը, ըստ որի՝ եպիսկոպոս ձեռնադրվելիս հոգևորականը խոստանում և ուխտում է զանց չառնել եկեղեցու կանոններն ու հայրապետի հրամանները։
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը․ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել կաթողիկոսի որոշումը՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Հենց այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ:

Նրանց «գործով» հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 30-ին է։

Leave a comment