ՌԴ–ն և Ուկրաինան զինվորականների մարմիններ են փոխանակել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ռուսական կողմը 252 մարմին է փոխանցել, իսկ ուկրաինական կողմը՝ 25։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» բելառուսական պետական գործակալությունը:

«Զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի սահմանին`«Նովայա Գուտա» անցակետում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել 252 մարմին, Ուկրաինան Ռուսաստանին՝ 25։

Գործակալության տվյալներով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում Բելառուսը շարունակում է աջակցություն ցուցաբերել մարդասիրական երթուղիների ապահովման, ընտանիքների վերամիավորման, ռազմագերիների, զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերում: Բելառուսի տարածքում արդեն անցկացվել է ավելի քան 70 մարդասիրական և փոխանակման առաքելություն։

Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել էին սեպտեմբերին։

Leave a comment