Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի պետական ժողովն ընդունել է օրենք, որն արգելում է նիկոտինի առաքման էլեկտրոնային համակարգերի (վեյփերի) և դրանցում օգտագործվող հեղուկների մանրածախ վաճառքը։
Օրինագիծը հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում՝ երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Օրենքին կողմ է քվեարկել 46 պատգամավոր, դեմ՝ 3-ը, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել։ Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի մարտի 1-ից։
Ըստ հիմնավորման՝ արգելքը պայմանավորված է այն վտանգով, որը վեյփերն ու դրանց համար նախատեսված հեղուկները ներկայացնում են հանրային առողջության, հատկապես՝ անչափահասների առողջության համար։
Էլեկտրոնային սիգարետների վաճառքը սահմանափակելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում նաև Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։ Հոկտեմբերի 21-ին Նենեցական ինքնավար օկրուգում (ՆԻՕ) ընդունվել է վեյպերի մանրածախ վաճառքի արգելք, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մարտի 1-ից և կգործի մինչև 2032 թվականի մարտի 1-ը։ Օրինագիծն ընդունվել է պատգամավորների միաձայն քվեարկությամբ։ Դրա մշակման նախաձեռնողը Նենեցական ինքնավար օկրուգի նահանգապետ Իրինա Գեխտն էր, ով նշել է, որ վեյպ օգտագործելը անվնաս զբաղմունք չէ, այլ «երեխաների մոտ առողջական խնդիրների առաջացման ուղիղ ճանապարհ»։