2027- 2028 թթ-ին խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրենք. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261022/2027–2028-tt-in-khaghaghutjan-pajmanagiry-petq-e-stvoragrenq-pashinjan-108422537.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0a/94473978_239:0:2970:2048_1920x0_80_0_0_cf0d58875d5f775f577b997b4830efbb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր

հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

Փաշինյանը կատակեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն այս տարի դժվար հասցնեն։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2027-28 թվականների ընթացքում։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Ես զարմացա, որ մի քանի տեղեր վերնագրեր տեսա, թե խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի 2031 թվականին։ 2031 թվականի հարցը ծագել է այն տրամաբանությամբ, որ 2026 թվականին են ընտրություններ եղել, և 5–ամյա է մեր մանդատը։ 2027- 2028 թթ-ին խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրենք»,–ասաց Փաշինյանը։

Նա կատակեց, որ պայմանագրի կնքումն այս տարի դժվար հասցնեն։

«Պետք է շարունակական աշխատենք Ադրբեջանի հետ։ Սա թող չմեկնաբանվի, որ ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն TRIPP–ը պետք է սպասի։ Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի»,- հավելեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment