Կարող ենք արտահերթ ընտրություններ անել. Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20261022/karvogh-enq-artahert-yntrutjunner-anel-nikvol-pashinjan-108422032.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844430_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d1f267e457c990853e445f54612305ca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սահմանադրություն, արտահերթ ընտրություններ, նիկոլ փաշինյան, ադրբեջան

հայաստան, սահմանադրություն, արտահերթ ընտրություններ, նիկոլ փաշինյան, ադրբեջան

Բաժանորդագրվել

Վարչապետի խոսքով` ոչինչ չի խանգարում համատեղել հաճելին և օգտակարը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելու համար կարող է նաև արտահերթ ընտրությունների գնալ։ Նա այդ մասին հայտարարեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Չստացվե՞ց` կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք արտահերթ ընտրություններ անել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ թեպետ Ադրբեջանն ընդունում է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության հարցը դա յուրաքանչյուր երկրի ներքին հարց է, բայց տեղեկացրել է, որ դա կարևոր նախապայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ըստ Փաշինյանի` նոր Սահմանադրության ընդունումը ոչ թե Ադրբեջանի պահանջի կատարումն է, այլ իրենց թիմն այդ գործընթացը շատ ավելի վաղ էր նախաձեռնել։

«Ի՞նչն է մեզ խանգարում հաճելին համատեղել օգտակարի հետ։ Հիմա որ Ադրբեջանը տենց բան է ասում, մենք ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվու՞մ ենք։ Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով և պետք է նոր Սահմանադրություն ունենանք, դրա մասին բազմիցս խոսել ենք։ Դա շատ կարևոր և սկզբունքային հարց է»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ անի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Leave a comment