ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Հարավային Կարոլինայում կայացած հանրահավաքում կատակել է Խաղաղ օվկիանոսը Ամերիկյան վերանվանելու հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կարող էր եվրոպացի առաջնորդների մոտ «հիացմունք» առաջացնել։
Պետության ղեկավարը նշել է, որ իրեն դուր են գալիս Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, և նա չի պատրաստվում իր անունը կամ երկրի անվանումը տալ այլ ջրային օբյեկտների։
Միևնույն ժամանակ Թրամփը հիշատակել է, որ Ատլանտյան օվկիանոսը վերանվանելու գաղափարը քննարկել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայի հետ, սակայն ընկերությունում մերժել են։ Նախագահի պնդմամբ՝ կորպորացիայում դեռ «չեն ուշքի եկել» Մեքսիկական ծոցը Ամերիկյան վերանվանելուց հետո։
«Հավանաբար ես կհրաժարվեմ այդ գաղափարից։ Ի՞նչ եք կարծում, հրաժարվե՞մ։ Եկեք թողնենք Ատլանտյան օվկիանոսը։ Իսկ Խաղաղ օվկիանոսը՝ այն մենք կանվանենք Ամերիկյան օվկիանոս։ Ինչպե՞ս եք կարծում, Եվրոպան ինչպես կվերաբերվի դրան։ Կարծում եք՝ նրանց դա դո՞ւր կգա։ Եվրոպան հիացած կլինի, չէ՞։ [Եվրահանձնաժողովի նախագահ] Ուրսուլա [ֆոն դեր Լայենը] կզանգի, կասի՝ «մեծ շնորհակալություն»,— հեգնանքով նկատել է Թրամփը»։