Չենք գտնում Եվրոպայում գեթ մեկ անձ, որը մեր ծաղիկները կգնի. «Հրապարակ»

Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը ամռանը ջերմոցատերերին «աչքալուսանք» տվեց, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից՝ դեպի ԵՄ երկրների շուկաներ։

«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանը, մեզ հետ զրույցում խոսելով ջերմոցների առջեւ ծառացած խնդիրների մասին, ասաց. «Օգուտ չունենք, ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից 3 անգամ ցածր գնով: Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում անել: Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի: Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են: Կա՛մ գնի հետ կապված են մերժում, կա՛մ մաքսային հարցեր են առաջանում: Մի խոսքով, ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել: Այս պահին միայն Վրաստան ենք կարողանում ծաղիկ արտահանել, այն էլ՝ մեծ դժվարությամբ, ուրիշ ոչ մի երկիր»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment