ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ։
«Ոչ, չեմ կարծում, որ մենք բանակցում ենք։ Այսպես թե այնպես, ինչ-որ բան տեղի կունենա, և դա տեղի կունենա շատ շուտով։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա տեղի կունենա ընտրություններից հետո, իսկ թե ինչ կլինի՝ կտեսնենք», – ասել է Թրամփը Սպիտակ տան լրագրողներին։
Նախագահը հստակ չի նշել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Նա պնդել է, որ Իրանը «գումար չունի», և որ ԱՄՆ-ն ոչնչացրել է նրա բանակը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը։
Չորեքշաբթի օրը՝ ավելի ուշ, Թրամփը նշել է, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ իր որոշումը համարում է իր գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա իմ ամենակարևոր որոշումներից մեկն էր։ Մենք կանխեցինք այնտեղ միջուկային զենքի հայտնվելը», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնում լրագրողներին։
Հղում անելով տարբեր աղբյուրների՝ «The New York Times»-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական պաշտոնյաները ծրագրեր են մշակել՝ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ հարվածները վերսկսելու համար։