ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտության շուրջ շարունակական երկխոսությունը՝ դրանում ընդգրկելով ոլորտի տարբեր շահառուների:
Նա շեշտել է, որ գիտության զարգացումը պետության գլխավոր առաջնահերթություններից է, և ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026֊2030 թթ. ռազմավարությամբ ամրագրված գործընթացների և ծրագրերի շարունակականության ապահովումը պետության հանձնառությունն է։
Անդրադարձ է եղել նաև «Գիտուժի» հետ համագործակցաբար իրականացվող «Գիտության շաբաթ» ծրագրի այս տարվա արդյունքներին: Կողմերը կարևորել են ծրագրի աշխարհագրության ընդլայնումն ու այն զարգացնելու հնարավորությունները՝ կարևորելով գիտությունը դպրոցականներին ավելի մոտ ու հասանելի դարձնելու հանգամանքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև գիտնականների հետազոտական կարողությունների զարգացմանը, գիտական համայնքի հետ աշխատելու մեխանիզմների մշակմանն ու ոլորտի զարգացման առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: