Կանադան գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիմելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։
«Կանադան գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Հիշիր դա, Մարկ, հաջորդ անգամ, երբ հայտարարություններ կանես»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը հնչել է Քարնիի՝ համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթից մեկ օր անց, ինչի ժամանակ Կանադայի վարչապետը քննադատել էր հին աշխարհակարգը և համեմատաբար թույլ պետություններին կոչ էր արել միավորվել՝ խոշոր տերությունների ճնշմանը դիմակայելու համար։
Նա նաև վերահաստատել էր Կանադայի աջակցությունը Գրենլանդիային։