Ուիտկոֆը հայտարարել է տեխնիկական մակարդակով ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջիկա շփման մասին

https://arm.sputniknews.ru/20261021/uitkvofy-hajtararel-e-tekhnikakan-makardakvov-rd-i-amn-i-ev-ukrainaji-arajika-shpman-masin-108401649.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108379485_69:0:2798:2047_1920x0_80_0_0_747f534193b4a41ae4f7ba7ebdb05cd6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ

սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ամն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Թրամփի հատուկ բանագնացը կառուցողական է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Սանկտ Պետերբուրգում:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո կշարունակվեն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ շփումները տեխնիկական մակարդակով:

«Քննարկումները կշարունակվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ձևաչափով՝ տեխնիկական մակարդակում»,-X սոցիալական ցանցում գրել է Ուիտկոֆը:

Ուիտկոֆը նաև կառուցողական է անվանել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունները:

«Սանկտ Պետերբուրգում մենք հանդիպեցինք նախագահ Պուտինի հետ, որպեսզի ամրապնդենք Օսլոյում նախագահ Զելենսկու հետ ձեռք բերված առաջընթացը, քննարկենք խաղաղ համաձայնագրի շրջանակային պայմանները և շնորհակալություն հայտնենք նախագահ Պուտինին ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար, որպեսզի նա վերադառնա ընտանիքի մոտ: Այս քննարկումները կառուցողական բնույթ են կրել»,-գրել է Ուիտկոֆը:

Այսօր Պետերբուրգում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ուիտկոֆի հետ: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Նշենք, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորման, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերը և Իրանի թեման:

Leave a comment