«Պատրանքներին կփոխարինի ցավոտ իրականությունը»․ ԵԱՏՄ–ից հեռանալու հետևանքների մասին

https://arm.sputniknews.ru/20261021/patranqnerin-kpvokharini-cavvot-irakanutjuny-eatmic-heranalu-hetevanqneri-masin-108398454.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/1c/79915980_99:0:1519:1065_1920x0_80_0_0_4569b33805548d0ceb91a58751b269b9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, թաթուլ մանասերյան

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, թաթուլ մանասերյան

Բաժանորդագրվել

Տնեսագետը համոզված է` ԵԱՏՄ մասնակցության կասեցումը չի կարող ազդեցություն չթողնել դրամի կայունության վրա, քանի որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ՌԴ–ի հետ հարաբերությունները չեն զոհաբերի հանուն Հայաստանի Հանրապետության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին։

Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։

«Գազի ներկրման արժեքի 69% աճը կարող է Հայաստանի տնտեսությունը կանգնեցնել զարգացման լուրջ փակուղու առջև, իսկ դրան այլընտրանք, ցավոք, առայժմ չի նշմարվում։ ԵՄ-ն անգամ չի ակնարկել, որ գազի սակագնի հնարավոր բարձրացման դեպքում կերաշխավորի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Ուստի պատրանքներն իրենց տեղը կզիջեն բավականին ցավոտ իրականությանը»,– ասաց Մանասերյանը։

Տնտեսագետի խոսքով` ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին հայտարարությունները քաղաքական նպատակ ունեն՝ ընդգծելու այն առավելություններն ու արտոնությունները, որոնք Հայաստանն այժմ ունի Ռուսաստանի ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ հիմնադիր անդամ երկիր լինելու շնորհիվ։

Մանասերյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության կրած վնասը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ Նա դա կապում է ստեղծված քաղաքական իրավիճակի և Հայաստանի որդեգրած քաղաքականության անբարենպաստ հետևանքների հետ։

«Գազի թանկացումը, որպես գնագոյացման կարևոր գործոն, իր ազդեցությունը կունենա նաև այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։ ԵԱՏՄ անդամ երկրները ելնում են այն իրողությունից, որ պատերազմող երկրների միությանն անդամակցությունը պետք է զրկի Հայաստանին այն արտոնություններից, որոնք նախկինում տրամադրվել են նրան։ Մինչև 2022 թվականը՝ պատերազմի մեկնարկը, Հայաստանը կարողանում էր այդ արտոնությունները համատեղել Եվրամիության հետ ինտեգրման գործընթացի հետ»,- նշեց Մանասերյանը։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարի գնահատմամբ՝ այս պարագայում կարելի է կանխատեսել, որ Հայաստանը կզրկվի տարբեր արտոնություններից։ Չի բացառվում նաև վիզային ռեժիմի սահմանումը։ Նրա խոսքով՝ նման սահմանափակումները կարող են վերաբերել նաև Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հարաբերություններին։

«Այնպես որ կարծում եմ` սխալ է ակնկալել, որ որևէ գործոն, որևէ արտոնություն կպահպանվի»,- ասաց Մանասերյանը։

Զեկույցում նշվում է նաև, որ ԵԱՏՄ մասնակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով տարեկան 1,8 մլրդ դոլարի։

Միայն վերջին տարիներին դրամական փոխանցումները, ըստ Մանասերյանի, բավականին մեծ աճ են արձանագրել։ Տնտեսագետի ներկայացրած ցուցանիշների համաձայն` 2022 և 2023 թվականի տվյալներով` դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, ներառյալ ռելոկանտների բերած գումարները, որոնք ներհոսել են Հայաստանի Հանրապետություն, կազմել են ՀՀ ՀՆԱ-ի 1/4-ը։ Եվ այդ ծավալները, ըստ տնտեսագետի, չեն կարող ազդեցություն չթողնել դրամի կայունության վրա։

«Հայկական դրամն արժևորվել է 22-23 տոկոսով, ինչը բավականին էժանացրել է արտաքին պարտքի սպասարկումը, այս ամենն իր դրական ազդեցությունն է թողել Հայաստանի տնտեսության վրա և ավելացրել արտաքին պետական պարտքի ծավալները։ Դրան զուգահեռ պետք է նկատել, որ որևէ կերպ չեն իջել սպառողական ապրանքների գները, և սա նշանակում է, որ պետությունը չի կարողացել վերահսկել այդ գործընթացները։ Եվ սովորաբար, երբ արժևորվում է ազգային արժույթը, ներմուծվող ապրանքների գներն անկում են ապրում, քանի որ դրանք ավելի էժան են ներմուծվում, քան մինչև ազգային արժույթի արժևորումը», – նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով` Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքով աշխատուժի քվոտաների կսահմանվեն ՀՀ քաղաքացիների համար և աշխատանքի թույլտվություններ ստանալու անհրաժեշտություն կլինի։

«Դրանք այն գործընթացներն են, որոնք կապված են վիզային ռեժիմի հետ։ Այսինքն` միգրացիոն քաղաքականությունը ևս կփոփոխվի և կքվոտավորվի։ Այն, ինչը այսօր արվում է դեպի Եվրամիություն և ԱՄՆ մեկնողների դեպքում։ Պահանջներն այս դեպքում բավականին խիստ են լինելու», – ընդգծեց տնտեսագետը։

Մեկ այլ հետևանք կլինի երկաթուղային բեռնափոխադրումների թանկացումը, ինչը կհանգեցնի նաև արտադրանքի սանիտարական և անասնաբուժասանիտարական լիարժեք վերահսկողության։

«Մաքսատւրքերը, որոնք այժմ չեն գանձվում, արդեն սովորական մաքսատուրքեր կլինեն, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների համար Հայաստանը կդառնա երրորդ երկիր, կսահմանվեն միասնական մաքսատուրքեր` տրանսպորտային արժեքները ևս, եթե դրանք ռուսական կողմի փոխադրումներն են, այդ դեպքում կարող են ունենալ այլ սակագներ», – ասաց Մանասերյանը։

Տնտեսագետն ընդգծեց` ինտեգրացիոն միավորման ղեկավարներն առաջին հերթին կողմնորոշվում են Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններով

«Իրենք չեն կարող այդ հարաբերությունները զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերի տրամաբանությունից դուրս է այն իրավիճակը, երբ մի երկիր որդեգրում է անդամ մյուս պետություններից տարբերվող տնտեսական ուղեգիծ, այնպես որ Հայաստանի Հանրապետության հանդեպ վերաբերմունքը, բնականաբար միասնական է լինելու»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Leave a comment