Ռուսաստանն ու Չինաստանը նախապատրաստվում են դեպի Մարս համատեղ առաքելությանը

Բաժանորդագրվել

Չինաստանի հետ փոխգործակցության ուղղություններից մեկը Բականովը անվանել է «GLONASS» և «BeiDou» համակարգերի հնարավորությունների մեկտեղումը:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են համատեղ առաքելություն իրականացնել դեպի Մարս: Այս մասին «Վեստիին» հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։

«Համատեղ աշխատանքի ուղղություններցի մեկը դեպի Լուսին, իսկ մյուսը՝ դեպի Մարս համատեղ առաքելություններն են», – ասել է Բականովը։

Նրա խոսքով՝ «Ռոսկոսմոսը» Չինաստանի հետ համագործակցությունը դիտարկում է ոչ միայն Լուսնի ուսումնասիրման շրջանակներում։

Չինաստանի հետ փոխգործակցության ուղղություններից մեկը Բականովը անվանել է նավիգացիայի ճշգրտության բարձրացման համար «GLONASS» և «BeiDou» համակարգերի հնարավորությունների մեկտեղումը:

Leave a comment