Միրզոյան․ Անձամբ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Հայաստանը վերադառնալու ՀԱՊԿ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող է երկիրը վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ): Նա այդ մասին ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

«Խառը աշխարհում ենք մենք ապրում… Կարծում եմ, որ բոլորով և համակողմանի պետք է կողմնորոշվել։ Ինքս այս պահին չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը հետ կգնա ՀԱՊԿ»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ:

Sputnik Արմենիա

Leave a comment