ՌԴ–ն պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով

https://arm.sputniknews.ru/20261021/rdn-patrast-e-nvojemberin-versksel-ukrainaji-harcvov-erakvoghm-banakcutjunnery-ushakvov-108396244.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4a5a859b77e0af46032e280f3a780aeb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, ամն, յուրի ուշակով, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին

ռուսաստան, ուկրաինա, ամն, յուրի ուշակով, սթիվեն ուիտկոֆ, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը խոսել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումների մասին:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 10-ին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախագահը Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել է, որ մենք սկզբունքորեն պատրաստ ենք վերսկսել գլխավոր թեմայով եռակողմ բանակցությունները նոյեմբերի 10-ին», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է եվրոպացիների և Կիևի` կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումները:

«Սթիվ Ուիթկոֆը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Օսլոյում կայացած բանակցությունների էության մասին, այդ կապակցությամբ հայտնել իր մեկնաբանությունները, նշել եվրոպացիների և Կիևի մոտեցումներում որոշ նոր պահեր, թեև ուկրաինական ճգնաժամի կարգավորման համատեքստում դրանցում օգտակար բաներն այդքան էլ շատ չէին», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուիտկոֆի բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: Ռուսական կողմից մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Նշենք, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորմանը, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությանը և իրանական խնդրին վերաբերող հարցեր:

Leave a comment