Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի կեսերին նստել բանակցությունների սեղանի շուրջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ։
«Քննարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերսկսման թեման», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ բանակցությունները խափանվել են Ուկրաինայի կողմից, երբ որոշվել է հարձակվել Ռուսաստանի վրա Պետդումայի ընտրությունների ժամանակ։
Իրավիճակն այժմ վերագնահատվել է՝ հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգներից ստացված ազդանշանները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։