https://arm.sputniknews.ru/20261021/adrbejanci-zintsarajvoghy-kpvokhanakvi-haj-gerineri-het-mirzvojani-pataskhany-108392754.html
Ադրբեջանցի զինծառայողը կփոխանակվի՞ հայ գերիների հետ. Միրզոյանի պատասխանը
Ադրբեջանցի զինծառայողը կփոխանակվի՞ հայ գերիների հետ. Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա` առանց… 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T17:09+0400
2026-10-21T17:09+0400
2026-10-21T17:09+0400
հայաստան
գերի
ադրբեջանցի
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը չի կարող ադրբեջանական կողմին հանձնվել որպես մոլորված, քանի որ կատարվել է հանցագործություն: ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։«Ինձ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ` մոլորվել է, փախել է, թե միտումնավոր է եկել։ Անկախ նրանից` նա մոլորվել է, թե ոչ, փախել է, թե ոչ, տեղի է ունեցել հանցագործություն, և դա ամբողջովին փոխում է պատկերը։ Բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,– ասաց նախարարը։Մեկնաբանելով ադրբեջանցի հովվի ենթադրյալ մոլորվելու դեպքը` Միրզոյանը շեշտեց, որ մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով` լինեն հովիվներ, թե զինծառայողներ։Նա ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
հայաստան, գերի, ադրբեջանցի, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, գերի, ադրբեջանցի, ադրբեջան, արարատ միրզոյան
Նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա` առանց ռազմագերիների փոխանակմանը կապակցելու։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը չի կարող ադրբեջանական կողմին հանձնվել որպես մոլորված, քանի որ կատարվել է հանցագործություն: ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինձ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ` մոլորվել է, փախել է, թե միտումնավոր է եկել։ Անկախ նրանից` նա մոլորվել է, թե ոչ, փախել է, թե ոչ, տեղի է ունեցել հանցագործություն, և դա ամբողջովին փոխում է պատկերը։ Բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,– ասաց նախարարը։
Մեկնաբանելով ադրբեջանցի հովվի ենթադրյալ մոլորվելու դեպքը` Միրզոյանը շեշտեց, որ մոլորյալներին փոխարինում են մոլորյալներով` լինեն հովիվներ, թե զինծառայողներ։
Նա ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական մթնոլորտում և բարի կամքի հիման վրա նրանց փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն կա։