Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումն ավարտվել է, բանակցությունները մոտ 3 ժամ են տևել

Բաժանորդագրվել

Ամերիկացի բանագնացի ավտոշարասյունը լքել է Կոնգրեսների պալատի տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ամերիկացի բանագնացի ավտոշարասյունը լքել է Կոնգրեսների պալատի տարածքը։

Նշենք, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորմանը, ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցությանը և իրանական խնդրին վերաբերող հարցեր:

Leave a comment