Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Վաշինգտոնը չընդունի Թեհրանի պայմաններ․ Իրանի արտաքին գործերի նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Վաշինգտոնը չընդունի Թեհրանի պայմանները։

«Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բաց լինի նավերի համար», – ասել է Արաղչին իրաքյան «Ալ-Իրաքիա Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ մինչև Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելը, «նեղուցը, բնականաբար, փակ կմնա»։

Նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է կատարի Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով նախատեսված բոլոր պարտավորությունները նախքան այլ հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Աբբաս Արաղչու խոսքով՝ կողմերի ցանկացած հարց կարող է քննարկվել բանակցությունների վերջնական փուլում։ «Իրանը ոչ մի կերպ չի զիջի ո՛չ տնտեսական պատժամիջոցներին, ո՛չ ռազմական սպառնալիքներին։ Միակ կենսունակ լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են», – ընդգծել է նա։

Հունիսի 18-ի գիշերը Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել էին հուշագիր, որով նախատեսված է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը: Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, նախատեսվում է վերացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ծովային շրջափակումը՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի բացման դիմաց: Սակայն երկու կողմերն էլ ավելի ուշ հրաժարվել էին հուշագրի պայմաններից և վերսկսել ռազմական գործողությունները:

Leave a comment