Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կտրականապես չի վստահում Վաշինգտոնին։
Նա այս հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայի «Al-Akhbariya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վկայակոչելով ԱՄՆ-ի հետ բանակցություններում իր փորձը՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ շատ դեպքերում բանակցություններն ավարտվել են ԱՄՆ-ի հարձակմամբ։
«Մենք բանակցություններ ենք ունեցել ամերիկյան կողմի հետ, որոնք ավարտվել են մեր երկրի դեմ պատերազմի սանձազերծմամբ։ Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիներին բանակցություններում բացարձակապես չի կարելի վստահել», – նշել է Արաղչին։