«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Արարատ Միրզոյան

«Վայ այն քաղաքական ուժին, որը մտածում է՝ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ կարող են լինել՝ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր։ Եվ փառք Աստծո, երկու կողմերն էլ այդպիսի դեպքերին կառուցողական են վերաբերվում, օգնում են, վերադարձնում են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում ադրբեջանցի հովվի կողմից սահմանը հատելու մասին տեղեկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Շաքի ներխուժած եւ հանցագործություն գործած ադրբեջանցի զինծառայողին՝ Միրզոյանն ասաց․ «Լինում է նաեւ այն, ինչ այս վերջերս եղավ, այսինքն՝ անցավ զինվոր եւ հանցագործություն գործեց։ Եվ այստեղ էլ պետք է արժանին մատուցել, շատ ադեկվատ են մոտեցումները։ Այսինքն՝ այդպիսի բաներից խուսափել հնարավոր չէ կյանքում երեւի, եթե պատ չենք շարում։ Հուսով եմ՝ պատ չենք շարի, կգանք ավելի համագործակցության լուծումների։ Դուք անընդհատ փորձում եք ասել՝ կա այս վատ բանը։ Հա կա, գիտեմ, հիմա ի՞նչ ասեմ՝ ֆսյո, փակե՞նք, նորից վերադառնանք հակամարտությա՞նը, սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment