Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ԶԼՄ–ների հայտնած լուրը հաստատեցին նաև Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ըստ զրույցների՝ նա Մեհրաբի զորամասի կողմերով է եկել, հիմա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է։

Sputnik Արմենիան փորձեց լուրը ճշտել գերատեսչություններից։ Առայժմ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ չի հաջողվել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Sputnik Արմենիա

Leave a comment