Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ զեկույցին, հայտնել է, որ Կրեմլն այն դեռևս չի ուսումնասիրել։ Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը։
Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ռուսական կողմը ծանոթ չէ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատրաստած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցման կամ դադարեցման հետևանքներին։
Դմիտրի Պեսկովն իր խոսքում, մասնավորապես, նշել է․
«Ոչ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել»։