Թիմ Քուքը Apple-ի բաժնետոմսերը վաճառել է գրեթե 64 մլն դոլարով

Apple-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը վաճառել է իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը՝ գրեթե 64 մլն դոլարով։ Արժեթղթերը ներառված էին թոփ-մենեջերի վարձատրության փաթեթում։

Քուքn Apple-ի ղեկավարի պաշտոնը լքել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին՝ կորպորացիան 15 տարի ղեկավարելուց հետո։ Forbes-ի հոկտեմբերի 14-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է շուրջ 3.1 մլրդ դոլար։

Apple-ի նոր գլխավոր գործադիր տնօրեն է դարձել 51-ամյա Ջոն Թերնուսը, որը նախկինում զբաղեցնում էր ապարատային ապահովման մշակման գծով ավագ փոխնախագահի պաշտոնը։

Նոր ղեկավարից ակնկալվում է ընկերության արտադրանքային ռազմավարության վերանայում և այնպիսի տեխնոլոգիական լուծումների ներկայացում, որոնք կպահպանեն գնորդների ու ներդրողների հետաքրքրությունը։

Leave a comment