Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից, մինչև հոկտեմբերի 22-ի ժամը 11:00-ն ջրամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում և բնակավայրերում։
- Դավթաշեն վարչական շրջան՝ ամբողջ տարածքում։
- Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասերում, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցներում՝ ներառյալ դրանց նրբանցքները, ինչպես նաև Հալաբյան փողոցի 22-38 համարի շենքերում՝ համապատասխան կոտորակներով։
- Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղի 21-37-րդ փողոցներում, Պռոշյան և Քասախ գյուղերում, ինչպես նաև Եղվարդ քաղաքում։
- Արագածոտնի մարզ՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան և Ուշի գյուղերում։